National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
31.03.2015
ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների հայտարարությունը

1. Մենք՝ ֆրանսերենը որպես ընդանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներ, 2015թ. մարտի 31-ի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովում հավաքվելով,

2. Հաստատելով մեր պարտավորություններն ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության եւ դրա համաշխարհային արժեքների,

3. Քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին՝ հետամուտ լինելու ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի Հռչակագրի համաձայն ճգնաժամերի եւ հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականացմանը,

4. Ընդգծելով Ցեղասպանության՝ որպես ոճրագործություն որակավորված գործողությունների՝ մինչ օրս միջազգայնորեն ճանաչված չլինելու անընդունելիությունը եւ հիշեցնելով, որ նման ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի,

5. Դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը,

6. Ոգեկոչում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը եւ համերաշխ ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ այդ Ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում,

7. Հրավիրում ենք Թուրքիային առերեսվելու սեփական պատմությանը եւ ի վերջո ճանաչելու Հայոց ցեղասպանության իրողությունը եւ հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ հաշտեցման մեկնակետ կհանդիսանա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am